Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արսեն Սհոյանը այսօր` ապրիլի 15-ին  իր հավատարմագրերն է հանձնել Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը կայացել է Բուլղարիայի նախագահական նստավայրում, որին ներկա են եղել Հայ առաքելական եկեղեցու Բուլղարիայի թեմական խորհրդի ատենապետ Ռուբեն Գրիգորյանը, Պլովդիվում եւ Վառնայում ՀՀ պատվավոր հյուպատոսներ` Եղիազար Ուզունյանը, Սարգիս Սարգիսյանը:

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո Բուլղարիայի  նախագահի եւ դեսպանի միջեւ տեղի է ունեցել առանձնազրույց, որի ժամանակ անդրադարձ է կատարվել հայ-բուլղարական հարաբերություններին ու տարածաշրջանային խնդիրներին: Այնուհետեւ, դեսպանը ծաղկեպսակ է դրել  Ալեքսանդր Նեւսկի հրապարակում տեղակայված «Անմար կրակի» հուշակոթողին: