Հաագայի միջազգային քրեական դատարանը դատավճիռ է կայացրել խորվաթական նախկին երեք գեներալների գործով: Վերջիններս մեղադրվում էին սերբերի դեմ իրականացրած ռազմական հանցագործության համար:

Նրանցից մեկին` Իվան Չերմակին, դատարանն արդարացրել է, մյուս երկուսը` Մլադլեն Մարկաչն ու Անտե Գոտովինը դատապարտվել են համապատասխանաբար 18 եւ 24 տարվա ազատազրկման` 1995թ.  ինքնահռչակ Սերբիայի բնակիչների նկատմամբ իրականացրած բռնության համար, գրում է Vesti.ru-ն:

Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը հայտարարել է, թե դատավճիռը համապատասխանում է կատարված հանցագործություններին եւ նշել, որ դատարանի որոշումները հետագայում եւս կնպաստեն բալկանյան ժողովուրդների հաշտեցմանը:

Այլ դիրքորոշում են հայտնել Խորվաթիայի իշխանությունները. նախագահն ու վարչապետն  անընդունելի են համարել դատավճիռը: Նրանց խոսքով` գեներալների գործողությունները «բացառապես լեգիտիմ են եղել»: