«Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ Պրահայի գերագույն դատարանը շաբաթասկզբին տեղական դատարան լրացուցիչ քննության է ուղարկել Հայաստանի քաղաքացի «օրենքով գող», քրեական աշխարհում «Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանի գործը։ «Չեխիայի դատախազությունը Սողոսյանին մեղավոր է համարում 2007 թվականի նոյեմբերին Վացլավի հրապարակում կատարված երկու անձանց սպանության պատվիրատուն լինելու մեջ։ Այս գործով Սողոյանն անցյալ տարվա հոկտեմբերին ազատ է արձակվել դատարանի դահլիճից եւ վերադարձել է Գյումրի։

Չեխիայի դատախազությունը, ըստ այդ երկրի լրատվամիջոցների հաղորդման, չի կարծում, որ Անդրանիկ Սողոյանը կամովին կվերադառնա` կանգնելու չեխական արդարադատության առաջ, ուստի անհրաժեշտության դեպքում կարող է Հայաստանի իշխանություններին պաշտոնապես ներկայացնել Չեխիայի հանրապետություն` ամբաստանյալի վերադարձը ապահովելու միջնորդություն:

Հայաստանի Ոստիկանության մեր աղբյուրները, մեզ հայտնեցին, որ եթե Չեխիայի հանրապետության իրավապահները պաշտոնապես միջնորդեն, Հայաստանը կապահովի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի վերադարձը Չեխիա»,-տեղեկացնում է օրաթերթը։