Ադրբեջանական լրատվամիջոցներն ապրիլի 11-ին տեղեկատվություն էին տարածել թե իբրեւ Տեխասից ԱՄՆ կոնգրեսկան Ջ. Զերվասը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է ադրբեջանցիների այսպես կոչված «ցեղասպանությունը», այնինչ կատարված հարցումից պարզվեց, որ ԱՄՆ Կոնգրեսին Ջոն Զերվաս անունով կոնգրեսականի որեւ մեկը չի ճանաչում:

Իրականում պրն. Զերվասը հանդիսանում է ընդամենը Տեխաս նահանգի նահանգային Ներկակացուցիչների պալատի անդամ, որը լիովին տարբեր եւ շատ ավելի ցածր կարգավիճակ է ԱՄՆ կոնգրեսականի հայտարարությունից: Ինչ վերաբերում է բուն հայտարարության տեքստին, ապա իրականում հայտնի չէ թե ինչ է հայտարարել պրն. Զերվասը, քանի որ բացի ադրբեջանական լրատվամիջոցների կամայական մեկնաբանությունից այդ տեքստը որեւէ  տեղ հնարավոր չէ տեսնել: