Ռուսաստանի մայրաքաղաքում ՆԳՆ Մոսկվայի մարզի միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի սպան ծեծկռտուքի ժամանակ պանել է մի ադրբեջանցու:
Իրավապահ մարմիններում աղբյուրի տվյալներով, ծեծկռտուքը տեղի է ունեցել փողոցում սկսված կոնֆլիկտի պատճառով, հաղորդում է newsliga.ru-ն:
Դեպքը գրանցվել է ապրիլի 15-ի կեսօրին` Պարկովյան փողոցում: Ադրբեջանցի Իզիկ Իսակովը փորին ոտքով ստացած հարվածից հետո մահացել է:
Հաղորդվում է, որ սպան կռվի ժամանակ չի եղել պաշտոնական պարտականությունները կատարելիս: Ներկայումս նրա հետ աշխատում են քննիչները:
Վարկածներից մեկի համաձայն, հատուկջոկատայինը ստիպված է եղել պաշտպանվել, քանի ու նրա հակառակորդը դանակով հարձակվել է իր վրա:





























