Երեւանի Արտաշիսյան փողոցում այսօր` ապրիլի 16-ին ժամը 01:30-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար, որտեղ իրար են բախվել երեք BMW ավտոմեքենաներ:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված փողոցի թիվ 81/4 հասցեի հարեւանությամբ միմյանց են բախվել 52-ամյա Արմեն Մուսայելյանի վարած BMW-318 մակնիշի 05 ՏՏ 353 համարանիշի,  24-ամյա Գեւորգ Սարգսյանի վարած BMW-520 մակնիշի 24 ՏԼ 305 համարանիշի եւ 25-ամյա Արսեն Դավթյանի վարած BMW-535 մակնիշի 65 ԼՕ 888 համարանիշի ավտոմեքենաները:

BMW-535-ի վարորդ Արսեն Դավթյանն աշխատում է որպես «Սինքոր» ՍՊԸ-ի տնօրեն:

Ականատեսների վկայությամբ, վթարի պահին BMW-318-ի վարորդ Արմեն Մուսայելյանը եղել է ոչ սթափ վիճակում:

Վթարի հետեւանքով, BMW-520-ի վարորդն ու ուղեւորն ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել  «Էրեբունի» բժշկական կենտրոն: Արսեն Դավթյանն առաջին բուժօգնություն ստանալուց հետո գնացել է տուն, իսկ նույն մեքենայի ուղեւոր 24-ամյա Էռնա Ղուլյանը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Հիվանդանոց են տեղափոխվել նաեւ Գեւորգ Սարգսյանն ու Սաքուլ Հակոբջանյանը («Էրեբունի» բժշկական կենտրոն): Վերջինս վերակենդանացման բաժանմունքում եւ նրա վիճակը ծանր է:

Վթարի վայր են ժամանել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության հրշեջ փրկարարները, քանի որ վթարված մեքենաների հրդեհվելու վտանգ էր առաջացել:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է  ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արտաշես Վանյանը: Նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի