Հայաստանի ոստիկանության 10-րդ՝ հոբելյանական տարեդարձի առթիվ ՀՀ ոստիկանության վարչական շենքի դիմաց այսօր` ապրիլի 16-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ ծաղիկներ դրեցին իրավակարգի զինվորի եւ ՀՀ ՆԳ առաջին նախարար Արամ Մանուկյանի հուշարձաններին:
Արարողությանը ներկա էին նաեւ ՀՀ ոստիկանության 10-րդ տարեդարձի առթիվ Հայաստան ժամանած պատվիրակությունները՝ Ռուսաստանի ՆԳ նախարար Ռաշիդ Նուրգալիեւի, Վրաստանի ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլիի, Ուկրաինայի ՆԳ փոխնախարար Սերգեյ Չեռնիխի եւ ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ Մխիթար Գրիգորյանի գլխավորությամբ:
Այնուհետեւ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարակից հրապարակում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ոստիկանության 10-րդ տարեդարձին նվիրված զորահանդես, որին ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և բարձրաստիճան պետական այրեր: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Միջոցառման ավարտից հետո մասնակիցները մեկնեցեին Վազգեն Սարգսյանի անվան մարզական ստադիոն, որտեղ շարունակվեց տոնական հանդիսությունը:
Հանդիսությանը ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:


















Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի





























