Աֆղանստանի արեւելքում գտնվող Նանգարհար նահանգում՝ աֆղանական ԶՈՒ գրասենյակի տարածքում այսօր՝ ապրիլի 16-ին տեղի ունեցած պայթյունի արդյունքում 4 մարդ զոհվել, 8-ը վնասվածքներ են ստացել։
Նախնական տվյալներով, «Թալիբան» շարժման ահաբակիչ-կամիկաձեն կարողացել է աննկատ թափանցել ԶՈՒ գրասենյակ, որտեղ էլ գործի է դրել պայթուցիկ սարքը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Աֆղանցի զինվորականներից բացի, զոհվել եւ վնասվածքներ են ստացել Աֆղանստանում անվտանգության ապահովման միջազգային ուժերի զինծառայողներ (ISAF)։
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը։





























