Քիչ առաջ «Սուրմալու» տոնավաճառի դիմաց գտնվող «Գոռվետկայի» հարակից տարածքից շտապօգնության մեքենան մի քաղաքացու տեղափոխեց հիվանդանոց, որի վրա մեքենա էր ընկել:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` ապրիլի 16-ին ժամը 12:30-ի սահմաններում ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեւանի փողոցի Սառնարանների գործարանի հարակից մասում քաղաքացու վրա մեքենա է շրջվել:
Դեպքի վայրում պարզվել է, որ տուժածը Թուրքիայի քաղաքացի 47-ամյա Յուլմազ Բեշիրն է:
«Վոլվո» մակնիշի 31 AD 308 համարանիշի բեռնատար ավտոմեքենայի անիվը փոխելու ժամանակ «դանգրատ»-ը փախել է մեքենայի տակից եւ մեքենան ընկել է նրա ոտքին:
Դեպքի վայրում են եղել ԱԻՆ Փրկարար ծառայության Հատուկ փրկարարական ջոկատը եւ օպերատիվ վարչության օպերատիվ խումբը:
Տուժածին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:





Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























