Թուրքիայի արեւելքում այսօր` ապրիլի 16-ին Երեւանի ժամանակով 7:19-ին 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Երկրաշարժը գրանցվել է 6 կմ խորության տակ: Էպիկենտրոնը գտնվել է Վան քաղաքից 59 կմ դեպի հյուսիս եւ Արճեշ բնակավայրից 16 կմ դեպի արեւելք: Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան: