ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում կիսվել է տեսանյութով, որում իր համար հավերժ նախագահություն են կանխատեսել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Տեսանյութում պատկերված է Թրամփը առանց ձայնի, իսկ էկրանին երեւում են ապագա նախագհի 4-ամյա ժամկետները՝ 2020, 2024, 2028 եւ այդպես շարունակ: Ապա հաշվարկն արագանում է եւ հասնում է մինչեւ մեր դարաշրջանի վերջ: Եվ դրանից հետո գրություն է հայտնում՝ «Թրամփը ընդմիշտ»:
Չորեքշաբթի ԱՄՆ Սենատն արդարացրել է Թրամփին իմպիչմենթի գործընթացի 2 կետերով: Այդպիսով, Թրամփը չի դատապարտվի եւ չի հեռացվի իշխանությունից: Նա կմնա ԱՄՆ նախագահի պաշտոնում մինչեւ 2021 թվականի հունվարը, իսկ եթե վերընտրվի երկրորդ ժամկետով, ապա կկառավարի երկիրը եւս 4 տարի: Ըստ ԱՄՆ սահմանադրության՝ Թրամփը չի կարող մնալ նախագահի պաշտոնում 2025 թվականի հունվարից հետո:
— Donald J. Trump (@realDonaldTrump) February 5, 2020





























