Ճապոնիայի երկրաշարժից մեկ ամիս անց հնարավոր է դարձել լսել նրա ձայնը: Գիտնականներին հաջողվել է ձայնագրել ձայնը հատուկ ստորջրյա սարքավորումների` այսպես կոչված հիդրոֆոնի միջոցով: Ձայնագրությունը տարածել է Սիեթլի Խաղաղօվկիանոսյան ծովայի գոտու կլիմայական փորձարկումների լաբորատորիան:

Ինչպես հայտնում է NEWSru.com-ը, հրթիռի մեկնարկին նմանվող ձայնը ձայնագրվել է երկրաշարժի էպիկենտրոնից 1,5 հազար կմ հեռավորության վրա` Ալեուտյան կղզիների շրջանում, հրապարակված ձայնագրության մեջ ձայնն արագացված է 16 անգամ:

The Daily Mail-ի փոխանցմամբ, ձայնագրությունն արտացոլում է վերջին ակնթարթները ավերիչ ցունամիից առաջ: Նշենք, որ ցունամիի ալիքների բարձրությունը կազմել է 9 մետր: