Նոր Զելանդիայի հյուսիսում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է եղել, այդ մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Տեղական իշխանությունները ցունամիի սպառնալիքի մասին չեն հայտնել: Ծառայության տվյալներով` ստորգետնյա ցնցումները գրանցվել են 90 կմ խորության տակ, Քերմադեկ կղզուց հարավ:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Օքլենդից 552 կմ հյուսիս-արեւմուտք: