Ճապոնիայի արեւմտյան ափին` Ակիտա քաղաքի շրջակայքում ապրիլի 19-ի գիշերը 5,1 մագնիտուդով երկրաշարժ է եղել: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկակակն ծառայության տվյալներով, օջախը գտնվել է 33 կմ խորության տակ:
Տեկտոնական հարվածի հետեւանքների մասին տեղեկություններ չկան:
5,3 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ էլ արձանագրվել է Հոնսյու կղզու արեւելյան ափի մոտ: Դրա էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվիանոսում:





























