Ճապոնիայում այսօր` ապրիլի 21-ին երկու նոր ուժեղ` 6,0 եւ 6,1 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժը տեղի է ունեցել ճապոնական Հոնսյու կղզու արեւելյան ափին:
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գեոֆիզիկայի ծառայության տվյալներով, տեկտոնական հարվածները արձանագրվել են Խաղաղ օվկիանոսում` 33 միլոմետր խորության վրա: Երկրաշարժի հետեւանքների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:





























