2013 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը A/RES/68/205 բանաձեւով որոշեց մարտի 3-ը հռչակել Վայրի բնության համաշխարհային օր (World Wildlife Day)՝ նպատակ ունենալով բարձրացնել հանրության տեղեկացվածության մակարդակը վայրի ֆաունայի եւ ֆլորայի հարցերում: Այս իրադարձությունը դարձավ այդ որոշումն ընդունած ՄԱԿ պատմության մեջ առանձին նշաձող, փոխանցում է Calend-ը:

Նույն տարում նշվում էր բնության բազմազանության պաշտպանության ոլորտում մեկ այլ կարեւոր փաստաթղթի ընդունման 40-ամյակը: Այն կոչվում էր «Ոչնչացման վտանգի տակ գտնվող վայրի ֆաունայի եւ ֆլորայի տեսակների միջազգային առեւտրի մասին» Կոնվենցիա (Convention on International Trade in Endangered Species of Wild Fauna and Flora, CITES): Փաստաթուղթը ծնվել է 1973 թվականի մարտի 3-ին:

ՄԱԿ-ի պատերի ներսում տոնի ծննդյանը նախորդել էր 2013 թվականի գարնանը Թաիլանդում անցկացվող CITES անդամների համաժողովի մասնակիցների նախաձեռնությունը: Հարկ է հստակեցնել, որ այս հավաքն անցկացվում է 1973 թվականի մարտի 3-ի կոնվենցիան ստորագրած երկրների ներկայացուցիչների միջեւ: Հենց այս համաժողովի ժամանակ է առաջարկվել մարտի 3-ը հռչակել Վայրի բնության համաշխարհային օր: Համաժողովի մասնակիցներն այս առաջարկով դիմել են ՄԱԿ՝ ներկայացնելով նաեւ բուն համաժողովի արդյունքները:

1973 թվականի կոնվենցիային անադամակցումը պարտադիր չէ, բայց այն ստորագրած երկրները պարտավոր են կատարել այս փաստաթղթում ամրագրված պայմանները: Այսօր Կոնվենցիային անդամակցում են 183 պետություններ: