Եգիպտոսի դատարանը մահապատժի է դատապարտել նախկին հատուկ նշանակության սպայի, որը դարձել էր իսլամական ահաբեկիչ, եւ 36 ուրիշ ջիհադիստի մի քանի ահաբեկչական գործողության, այդ թվում՝ նախկին ՆԳ նախարարի վրա մահափորձ կատարելու համար:
Կահիրեի քրեական գործերով դատարանը մեղավոր է ճանաչել Խաշիմ Աշմավիին ու 36 դատապարտյալի 54 մեղադրանքում, ինչպիսիք են ահաբեկչական խմբավորման ղեկավարումն ու 2013 թվականին պաշտոնավարած ՆԳ նախարար Մոհամեդ Իբրագիմի վրա հարձակումը:
Մահապատժի մասին վճիռները կարող են բողոքարկվել:
Աշվամին արդեն դատապարտվել էր մահապատժի ռազմական դատարանի կողմից 14 հարձակումների մեջ մասնակցության, այդ թվում՝ 2014 թվականին Լիբիայի հետ սահմանակետում 22 զինվորներին սպանելու համար:
Աշմավին, որին տեղական ԶԼՄ-ներն անվանում էին Եգիպտոսում «ամենահետախուզվող մարդ», Եգիպտոսի հատուկ նշանակության զորքերի սպա էր, սակայն 2012 թվականին հեռացվել էր ծայրահեղ կրոնական հայացքների պատճառով:





























