Գերմանիայի ոստիկանությունը խուզարկել է ներգաղթյալների եւ արտասահմանցիների վրա հարձակման մեջ 12 կասկածյալների տները, հաղորդում է AP-ը:

Նշվում է, որ կասկածյալները 19-57 տարեկան են: Խուզարկումներն անցկացվել են Շլեզվիգ-Գոլստեյն դաշնային հողում:

Իրավապահների խոսքով՝ 12 կասկածյալները ծայրահեղական «Գերմանիայի արիական շրջան» կազմակերպության հիմնադիրներն են եւ հայտնի են իրենց ծայրահեղական, ուլտարաաջ հայացքներով: