Լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի ուղղաթիռի կործանման վայրում լուսանկարներ արած ոստիկանների նկատմամբ հետաքննություն է ընթանում, հաղորդում է Fox News-ը:

Լոս Անջելեսի շերիֆ Ալեքս Վիլանուեւի խոսքով՝ 5 ոստիկաններ մշտական ծառայողներ էին, երեքը ազատված էին ծառայությունից:

Նա նաեւ հայտնել է, որ իրեն դավաճանված է զգում, քանի որ ստիպված է եղել զոհվածների ընտանիքներին պատասխան տալ նրանց արարքի համար:

Հիշեցնենք, որ Կոբի Բրայանտի ուղղաթիռը կործանվել է 2020 թվականի հունվարի 26-ին Կալիֆոռնիայում: Նրա հետ զոհվել է 8 մարդ, ներառյալ նրա 13-ամյա դուստրը՝ Ջիաննան, ինչպես նաեւ հայ պրոֆեսիոնալ օդաչու Արա Զոբայանը: