ԱՄՆ Թենեսի նահանգում երկու տորնադոների հետեւանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով մինչեւ 25-ի, հայտարարել է նահանգապետ Ուիլյամ Լին, հայտնում է BBC News-ը:

Դրանից բացի, մի քանի մարդ անհետ կորած է համարվում:

Նահանգի խոշոր քաղաք Նեշվիլում տորնադոն ահռելի վնաս է հասցրել բնակիչների տներին եւ այլ շենքերի:

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ աղետը տեղի է ունեցել կեսգիշերից հետո, այնպես որ՝ մարդկանցից շատերը քնած էին եւ թաքնվելու ժամանակ չեն ունեցել:

Նահանգի բնակիչներից մեկը հեռուստաալիքին ասել է, որ Նեշվիլը «ռազմական գոտի» է հիշեցնում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է այցելել նահանգ: