Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6-ի: Այս մասին հայտարարել է Բելառուսի առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկը, հաղորդում է Բելթա-ն:

«Բոլոր 6 վարակվածներն իրենց լավ են զգում: Այսօր առավոտյան նրանցից ոչ ոքի մոտ ջերմություն չի եղել, դինամիկ հետազոտություն է անցկացվում»,- ասել է նա:

Դեպքերից երկուսը բացահայտվել են համաճարակաբանական առումով անբարենպաստ երկրներից վերադարձած անձանց ստուգման ժամանակ: