Այովայի բնակիչը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել այն բանի համար, որ փայտով մահացու հարվածներ է հասցրել ճագարին եւ կտրել է նրա գլուխը, հայտնում է Fox News-ը։
64-ամյա Բոբի Կարոզերսը ձերբակալվել է այն բանից հետո, երբ կենդանիների «Դե Մոյն» ապաստանի աշխատակիցները հայտնաբերել են մեռած ճագարին։ Նրանք ասել են, որ Կարոզերսը վերջին մարդն է եղել, որ լքել է ապաստանը։
Կարոզերսը պատմել է, որ ճագարի սպանության համար փայտ է օգտագործել, իսկ հետո կտրել է նրա գլուխը։ Նա նաեւ ոստիկանությանն ասել է, որ ճագարի ականջներն էլ է կտրել։ Այն հարցին, թե ինչու է դա արել, տղամարդը պատասխանել է, թե քաղցած էր։



























