Հայաստանի կառավարությունը, նկատի ունենալով Վլադիմիր Ենգիբարյանի` համաշխարհային սպորտում ունեցած մեծ նվաճումներն ու Հայաստանում բռնցքամարտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդը, այսօր՝ ապրիլի 21-ին որոշեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը կոչել անվանի մարզիկի անվամբ։

Նա ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ է, ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի եւ ԽՍՀՄ եռակի չեմպիոն։ Եկող տարի լրանում է Վլադիմիր Ենգիբարյանի 80-ամյակը։

Վլ. Ենգիբարյանը բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի ստեղծման օրվանից 35 տարի (1959-1993թթ.) անընդմեջ ղեկավարել է այն:

Այս հարցի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ ժողովուդը վաղուց էր անվանափոխել մարզադպրոցը, իսկ կառավարությանը մնում էր միայն հաստատել դա։