Facebook Inc-ը հաստատել է, որ Սիեթլի գրասենյակի իր աշխատակիցներից մեկը վարակվել է կորոնավիրուսով, եւ, հետևաբար, ընկերությունը որոշել է մինչեւ մարտի 9-ը փակել մասնաճյուղն այս քաղաքում:

Facebook-ը հայտնում է, որ իրազեկել է այս մասին աշխատակիցներին` հավելելով, որ Սիեթլում իր բոլոր կետերի աշխատակիցներին խորհուրդ է տրվում մինչեւ ամսվա վերջ աշխատել տնից:

Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում գրանցվել է կորոնավիրուսի դեպքերի ամենաբարձր ցուցանիշը, որ մինչ այս հաստատվել է Միացյալ Նահանգներում:

Amazon.com Inc. առցանց խանութը երեքշաբթի հայտտնել էր ԱՄՆ-ում իր աշխատակիցների շրջանում վիրուսի առաջին դեպքի մասին: