Հայաստանի ողջ տարածքում ապրիլի 22-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր են առատ տեղումներ, ձնախառն անձրեւ: Հայաստանի տարածքում եղանակը կպայմանավորվի մթնոլորտային ցածր ճնշման դաշտով:

Մետեո-TV –ի տվյալներով, տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում մինչեւ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 22-ին կնվազի 4-6 աստիճանով, արեւելյան շրջաններում սպասվում է նվազում 12-15 աստիճանով:

Երեւանում ապրիլի 22-ին սպասվում է հորդառատ անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ քամու ուժգնացում մինչեւ 18 մ/վրկ:  Օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 8 աստիճանով. գիշերը +6, ցերեկը +15: