Եվրոպական բժշկական ինստիտուտի մասնագետները համեմատել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ինչպես նաեւ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի սննդակարգերը, հաղորդում է ՌԻԱ-ն՝ հղում անելով El Confidencial-ին:
Ռուսաստանում, որտեղ, ԱՀԿ տվյալներով, ճարպակալման մակարդակը կազմում է 25,7%: 67 տարեկան նախագահը նախանձելի տեսք ունի՝ նշում է պարբերականը: Պուտինի սննդակարգում են՝ անճարպ միս, ճարպոտ եւ անճարպ ձուկ, մրգեր, բանջարեղեն, ձավարեղեն եւ ձու: Նախագահը խուսափում է ալկոհոլից, խորը մշակման մթերքներից: Իսկ եթե անհրաժեշտ է լինում կենաց ասել, ապա ընտրում է գինի կամ գարեջուր: Նրա նախաճաշը ներառում է ձվածեղ կամ լորի միս, մրգեր եւ չորամրգեր, հնդկաձավարի շիլա կորեկի եւ Ալթայի մեղրի հավելումով, իսկ ընթրիքը թեթեւ է՝ կաթնամթերքներ: Լավ վիճակում գտնվել նրան օգնում է սպորտը՝ լողը, մենամարտը, դահուկներն ու հոկեյը:
ԱՄՆ նախագահը խնդիրներ ունի խոլեստերինի հետ կապված, նրա մարմնի զանգվածը՝ 30,4, համապատասխանում է ճարպակալման թեթեւ ձեւին: ԱՄՆ-ում ճարպակալման մակարդակը կազմում է 37,3%: 73-ամյա Թրամփը ֆասթֆուդի սիրահար է, նրա սննդակարգում են համբուրգերներն ու սենդվիչները ձվով եւ պանիրով, բեկոնով եւ սոուսներով, տապակած հավի մսով եւ կարտոֆիլով, ինչպես նաեւ պիցցաներ, սառը ըմպելիքներ եւ թխվածքներ: Նախագահն ալկոհոլ չի խմում, սակայն սիրում է կոֆեինով կոկա-կոլա լայթ եւ շոկոլադե կոկտեյլներ: Երիտասարդ տարիքում նա զբաղվել է բեյսբոլով եւ ֆուտբոլով, սակայն այժմ չի զբաղվում: Գերմանիայի կանցլերը (Գերմանիայում ճարպակալման մակարդակը կազմում է 25,7%) 65 տարեկանում սիրում է դահուկներ եւ զբոսանք, սակայն հազվադեպ է սպորտով զբաղվում: Նա սիրում է գերմանական խոհանոց՝ նրբերշիկ սոուսով եւ պյուրե, ֆոնդյու եւ գարեջուր, ընթրիքին նախընտրում է բանջարեղեն:
Իսպանիայի վարչապետը (երկրում ճարպակալման մակարդակը կազմում է 27,1%) 48 տարեկանում լավ տեսք ունի: Սանչեսն ուտում է շատ կանաչեղեն, աղցաններ, գրիլի վրա պատրաստված միս եւ ձուկ: Նա շատ ջուր է խմում, ալկոհոլից նախընտրում է փրփրուն կամ կարմիր գինի: Սանչեսը շաբաթական երեք անգամ սպորտով է զբաղվում՝ ուժային մարզանքները համադրելով վազքով եւ հեծանիվով մարզումներով:



























