Առանց ոտքի մատների մարդիկ, ուտելու ջրիմուռների դաշտ ջրի տակ, գլոբալ ռոբոտացում, առանց պայմանի եկամուտ, կապիկ վարորդներ, ուտելիք պատրաստելու մեքենաներ եւ զանգվածային հրաժարում թեյից եւ սուրճից: Սրանք կանխատեսումներ են, որոնք պետք է իրականանային 2020 թվականին, սակայն այդպես էլ իրականություն չդարձան, հաղորդում է Planet- today-ը:
Բրիտանացի պրոֆեսորներից մեկը, որն ապրել է 20-րդ դարասկզբին, կարծիք է հայտնել, որ 21-րդ դարի սկզբին մարդիկ կկորցնեն ոտքերի մատները: Ինչպես տեսնում ենք, մարդկանց էվոլյուցիան շարժվում է այլ ուղղությամբ:
Ինչ վերաբերում է ջրային դաշտերին, այնտեղ պետք է աշխատեին ռոբոտները: Սակայն մենք դեռ հեռու ենք ռոբոտացումից, որը մարդուն պետք է ազատի իր աշխատանքից:
Նման կանխատեսումները, ինչպիսիք են ուտելիք պատրաստելու մեքենաները, ինչպես նաեւ վարորդ կապիկները, որոշակի առումով իրականացել են, միայն թե կապիկների փոխարեն գիտնականները ստեղծել են ինքնակառավարվող մեքենաներ, իսկ ուտելիք պատրաստելու մեքենաների փոխարեն դեռ ներկայացվել են փորձարարական սննդային 3D-պրինտերներ: Եվս մեկ զվարճալի կանխատեսում է արվել 85 տարի առաջ. այդ ժամանակ գիտնականների մի խումբ ենթադրել է, որ 2020-ին մարդիկ կհրաժարվեն թեյից եւ սուրճից՝ գիտակցելով դրանց վնասակարությունը: Այո, գիտնականները հաճախ միամիտ են լինում:




























