Դեմոկրատներից նախագահական մրցապայքարի նախկին մասնակից Էնդրյու Յանը ազդարարել է Humanity Forward հասարակական կազմակերպության մասին, որի պաշտոնական առաքելությունը «մեր տնտեսության եւ հասարակության փոփոխությունների շարժում սկսելն է՝ ստիպելով նրանց աշխատել մեզ՝ մարդկանց համար, եւ կառուցել մարդկանց վրա կողմնորոշված Ամերիկա»։

Humanity Forward-ը Յանի նախագահական քարոզարշավի գաղափարական ժառանգորդն է, որի ամենահայտնի խոստումը 18 տարեկանից բարձր բոլոր ամերիկացիներին 1000-ական դոլար վճարելու առաջարկությունն էր։ Չնայած մրցապայքարում Յանի անհաջողությանը՝ նրան հաջողվեց խնդրի վրա ուշադրություն հրավիրել եւ ԱՄՆ քաղաքական դիսկուրսում մտցնել անպայման հիմնական եկամտի (ԱՀԵ) գաղափարը, գրում է CNBC-ը։

Humanity Forward-ի այժմյան ծրագիրը կազմված է երեք փուլից, որոնցից յուրաքանչյուրը պետք է ցուցադրի ԱՀԵ-ի արդյունավետությունը իրական կյանքում եւ կողմնորոշվի նախեւառաջ դեպի Յանի պոտենցիալ ընտրախավը՝ քաղաքականապես անաչառ երիտասարդությունը և տնտեսապես մարգինալացված բնակչությունը։

Փորձարկումների առաջին փուլը կանցնի ԱՄՆ-ի դեռեւս չհրապարակված քաղաքում․ որի բնակիչների մի մասը պարբերաբար վճարումներ կստանա։ Այդ փուլի համար Էնդրյու Յանը առանձնացրել է 500 000 դոլար, որի աղբյուրը չի նշվում։

Յանն ինքը հայտարարել է, որ մասնակիցներից յուրաքանչյուրին ամսական 1000 դոլար կվճարի։