Մեքսիկայում ավելի քան 1 մլրդ դոլար արժողությամբ գարեջրի գործարան կառուցելու հարցը հանրաքվեի կդնեն, հայտնում է AP-ը։

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ մարտի 21-22-ը բաց քվեարկություն կանցկացվի այն հարցով, թե թույլ տալ արդյոք ամերիկյան Constellation Brands ընկերությանը գարեջրի գործարան բացել երկրի հյուսիսում։

Ավելի քան 1 մլրդ դոլար արժողությամբ գործարանը սահմանամերձ Մեխիկալի քաղաքում Corona եւ Modelo գարեջուր կարտադրի։ Այն կռվախնձոր է դարձել իշխանությունների եւ տեղի ակտիվիստների միջեւ, որոնք պնդում են, որ գործարանը ջրի անբավարարություն կառաջացնի Մեքսիկայի ամենաչոր շրջաններից մեկում։

Constellation Brands-ը հայտարարում է, որ գործարանը ջրամատակարարման համար վտանգ չի ներկայացնում։