Երեւանում ընթանում է միջազգային գիտաժողով «Հայաստանում տարերային աղետների ռիսկերի նվազեցման համակարգի զարգացում» թեմայով: Դրան մասնակցելու համար հրավիրվել են Հայաստանի մարզերի եւ քաղաքների ղեկավարները, պատվիրակություններ Ղրղըզստանից եւ Ճապոնիայից, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Համաժողովը սկսվել է լռության րոպեով ի հիաշատակ Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից եւ ցունամիից զոհվածների:
Դիմելով համաժողովի մասնակիցներին` Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հիշեցրել է, որ տարերային աղետներից բնակչության պաշտպանությունը գերակա ռազմավարական խնդիր է: Հայաստանում, ըստ նրա, արդիական են երկրաշարժերի եւ սողանքների ռիսկերը: Այդ կապակցությամբ չափազանց կարեւոր է հստակ ռազմավարության ներդրումը, որը կհամապատասխանի եվրոպական չափորոշիչներին:
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հիշեցրել է հին ասացվածքը. «Խելացին ելք է փնտրում վիճակից, որում իմաստունը չի հայտնվում: Պետք է աստիճանաբար խելացիների դասից անցնել իմաստունների դասի»:





























