Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն հայտարարել է, որ եւս մեկ անգամ պետք է վիրահատվի՝ 2018թ․ նախագահական քարոզարշավի ժամանակ մահափորձի պատճառով, հայտնում է AP-ը։

Բոլսոնարոն ասել է, որ վիրահատությունը «պետք է վերջինը լինի»՝ չներկայացնելով այլ մանրամասներ։ Սա մահափորձից հետո նրա հինգերորդ վիրահատությունն է։

Բոլսոնարոն 2018թ․ սեպտեմբերին նախընտրական քարոզարշավի ժամանակ փորից վիրավորվել էր։ Նրա դեմ մահափորձը վնասել էր աղիքները եւ լուրջ արնահոսություն առաջացրել։ Այն ժամանակ նրան անհապաղ վիրահատել էին։