Երեքշաբթի Մոնղոլիայի արտակարգ իրավիճակների պետական հանձնաժողովը հաստատել է երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Reuters-ը:
Վարակվածը Ուլան-Բատոր է ժամանել Ֆրանսիայից` Մոսկվայով տարանցիկ չվերթով: Նա Ֆրանսիայի քաղաքացի է եւ աշխատում է Մոնղոլիայում: Նշվում է, որ իշխանությունները պարզել են այն անձանց շրջանակը, ում հետ վարակվածը կարող է շփված լինել:
Կորոնավիրուսը հայտնաբերվել էր ժամանումից հետո վեցերորդ օրվը, երեքշաբթի Ուլան-Բատորում կայացած մամուլի ասուլիսին հայտնել է Մոնղոլիայի արտակարգ իրավիճակների պետական հանձնաժողովի նախագահ Ուլզիիսայխան Էնխթուվշինը, փոխանցում է «Սինհուա» լրատվական գործակալությունը:
«Հիվանդը Ֆրանսիայի 57-ամյա քաղաքացի է, ով մարտի 2-ին ժամանել էր Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան-Բատոր,- ասել է Էնխթուվշինը:- Իսկզբանե տղամարդը ստուգում է անցել, լաբորատոր հետազոտություններ, սակայն նրա մոտ COVID-19 չի բացահայտվել: Իսկ շաբաթ արդեն նրա ջերմությունը բարձրացել է»: Դրանից հետո տղամարդուց նորից անալիզներ են վերցրել, որոնք հաստատել են վարակը: Ներկայումս Ֆրանսիայի վարակված քաղաքացին գտնվում է արեւելագոբիական այմակում:




























