Պանամայի նախագահ Լաուրենտինո Կորտիսոն հայտարարել է երկրի տարածքում նոր կորոնավիրուսով առնվազն մեկ վարակակրի մասին: Նա երկուշաբթի համապատասխան հայտարարությունը հրապարակել է իր Twitter-յան էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կարող ենք հաստատել մեր երկրում COVID-19-ի [նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդություն] առաջին դեպքը,- նշել է պետության ղեկավարը: - Մենք ուժեղացնում ենք կանխարգելիչ միջոցառումները եւ քաղաքացիներին կոչ ենք անում հետեւել առողջապահության նախարարության հրահանգներին»:
Reuters գործակալությունն իր հերթին հաղորդել է, որ վիրուսի ախտորոշման դրական արդյունք է եղել 40-ամյա կնոջ անալիզի դեպքում: Նրա քաղաքացիությունը չի հստակեցվում:





























