Ելիսեյան պալատն ուժգնացրել է կորոնավիրուսից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ նրա շրջապատի պաշտպանության միջոցները, հաղորդում է AFP-ը:

Ելիսեյան պալատի աշխատակցի խոսքով՝ նախագահի աշխատանքային տարածքի անվտանգության պահպանման համար այժմ հանդիպումներ չեն անցկացվում: Բացի այդ, վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ հատուկ ուշադրություն է հատկացվում իրերին, որոնց դիպչում է նախագահը՝ բռնակներ, բլոկնոտներ, փաստաթղթեր:

Նրանց, ովքեր վերադարձել են վարակման մեծ թվով երկրներից, խորհուրդ են տվել մնալ տանն ու հետեւել զգուշության կանոններին հասարակական տրանսպորտում, հազվադեպ այցելել կինոթատրոններ եւ թատրոններ:

Կորոնավիրուսի տարածման կապակցությամբ չեղարկվել են Մակրոնի նստավայր մի շարք այցերը:

Ելիսեյան պալատում կոչ են արել նաեւ հրաժարվել հանդիպումների ժամանակ ձեռքսեղմումներից:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը վարակվել է կորոնավիրուսով: Այժմ նա գտնվում է Փարիզի իր բնակարանում եւ իրեն նորմալ է զգում: