Առաջիկա 80 տարիների ընթացքում մոլորակի վրա կարող է անհետանալ ավազոտ լողափերի կեսը։ Այս բացահայտումն արել են գիտաշխատողները՝ հիմնվելով արբանյակային լուսանկարների վրա։
Ըստ գիտնականների՝ մինչեւ այս դարի ավարտը երկրագնդի վրա կմնա ավազոտ լողափերի կեսից քիչ մասը։ Այդ մասին հոդվածը հրապարակվել է Nature Climate Change ամսագրում։
Պատճառն այն է, որ ավազոտ ափերը տառապում են ծայրահեղ ուժեղ էրոզիայից եւ ծովի մակարդակի արագ բարձրանալուց։ Լողափերը, գիտնականների կարծիքով, 100 մետր ծովի տակ կանցնեն։





























