Լուսանկարիչ Ջուլիան Ռադը Վիեննայի անտառներից մեկում նկարահանել է շատ քաղցած եւ հետաքրքրասեր մկան, գրում է Daily Mail-ը։ Սկզբում գազանիկը տերեւների տակից ցույց է տվել միայն երկու սեւ աչքերը։
Դրանից հետո նա սկսել է աստիճանաբար մոտենալ օբյեկտիվին։ Մկնիկն ատամներով կաղին է բռնած եղել։ Մի պահ նա սկսել է ոչ միայն արագ քայլել, այլեւ ոստոստալ։






























