Կրեմլը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մոսկվայում չի մասնակցի Հաղթանակի 75-ամյակի տոնակատարությանը, հաղորդում է RG-ը:
«Մենք դեռ չգիտենք, թե տոնակատարությանը ԱՄՆ-ն ինչ մակարդակով է ներկայացվելու: Իսկապես մենք դիվանագիտական ալիքներից տեղեկություն ենք ստացել, որ ԱՄՆ նախագահը չի ժամանի Մոսկվա»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:





























