Թուրքիան նախկինի պես բախվում է ամերիկյան պատժամիջոցների սահմանման հեռանկարի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ դեսպան Դեւիդ Սաթերֆիլդը, հաղորդում է Bloomberg-ը:
Նա նշել է, որ եթե ԱՄՆ-ն եւ Թուրքիան չեն կարողանում այդ հարցով համաձայնության գալ, ապա Կոնգրեսը, ամենայն հավանականությամբ «Պատժամիջոցների միջոցով ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի իրականացման մասին որոշում կընդունի:





























