Քենիայում որսագողերը սպանել են երկու չափազանց հազվագյուտ սպիտակ ընձուղտի: Էգի եւ նրա ձագի մարմինները գտել են Գարիսա շրջանի հյուսիս-արեւելքում գտնվող գյուղում:

Եվս մեկ սպիտակ ընձուղտը դեռեւս ողջ է: Նա համարվում է աշխարհում միակը, փոխանցում է BBC-ն: 

Ընձուղտների սպիտակ գույնը պայմանավորված է եզակի վիճակով, որը կոչվում է լեյցիզմ, որի դեպքում մաշկի բջիջները պիգմենտացիա չունեն:

Սպիտակ ընձուղտների մասին լուրերն ամբողջ աշխարհում տարածվեցին, երբ նրանց 2017 թվականին լուսանկարեցին: «Սա անչափ տխուր օր է Իջարայի համայնքի եւ ընդհանրապես Քենիայի համար: Մենք աշխարհում միակ միությունն ենք, որը սպիտակ ընձուղտի հովանավորն է: Նրա սպանությունը հարված էր այն քայլերին, որ միությունը ձեռնարկել էր հազվագյուտ եւ յուրահատուկ տեսակների պահպանման համար, եւ նրանց պահպանման ջանքերի հետագա աջակցության տագնապալի կոչ»,- նշված է բնապաշտպանների  հայտարարության մեջ:

Որսագողերին դեռեւս չեն հայտնաբերել, եւ նրանց դրդապատճառբերը հայտնի չեն: