Թալիբանում դժգոհ են Աֆղանստանի նախագահի որոշումից՝ կապված ձերբակալվածների պայմանական-վաղաժամ ազատ արձակման հետ: Աֆղանստանի կառավարության որոշումը հակասում է ԱՄՆ-ի եւ թալիբների միջեւ կնքված համաձայնագրին՝ հայտարարել է «Թալիբանի» ներկայացուցիչ Սուհայլ Շահինը, հաղորդում է Reuters-ը:

«Խաղաղ համաձայնագրում պատշաճ կերպով բացատրվում է, որ առաջին 5000 ձերբակալվածները ազատ կարձակվեն, ապա կսկսվի աֆղանական երկխոսությունը: Մենք երբեք չենք համաձայնվել պայմանական ազատ արձակմանը»,- ասել է նա:

Ավելի վաղ ԱՖղանստանի նախագահ Աշրաֆ Հանին 1500 ձերբակալված թալիբներին ազատ արձակելու մասին հրամանագիր է ստորագրել՝ որպես բարի կամքի դրսեւորում ներաֆղանական բանակցություններ սկսելու համար:

Մյուս բանտարկյալներն ազատ կարձակվեն բանակցություններից հետո: