Ալժիրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Al-Hadath-ը:

Վերջին տվյալների համաձայն, ինչպես նշել է Ալժիրի առողջապահության նախարարության ներկայացուցիչը, երկրում նոր տեսակի կորոնավիրով վարակման 24 դեպք է գրանցվել: Նա նշեց, որ անցած օրվա ընթացքում Ալժիրում կորոնավիրուսով վարակման հինգ նոր դեպք է գրանցվել: Դրանցից երկուսը կապված են Ֆրանսիա այցելության հետ:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) հայտնել էին երկրի կենտրոնական մասում գտնվող Ուհան քաղաքում  (Հուբեյ նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել էին, որ հիվանդության հարուցիչը նոր կորոնավիրուսն է: ԱՀԿ-ն բռնկումը որպես միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է ճանաչել եւ տվել դրան  COVID-19 պաշտոնական անունը: