Օտարերկրյա գործընկերների, այդ թվում` Բելառուսի հետ համագործակցությունը կարող է նոր մակարդակի հասնել` հաշվի առնելով Հայաստանում հեղափոխությունից հետո կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում տեղի ունեցած փոփոխությունները: Այս մասին մարտի 12-ին Երեւանում Հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Ըստ նրա` այս գործոնը, ինչպես նաեւ կայուն տնտեսական աճը, որը 2019 թվականին 7.6 տոկոս ցուցանիշ էր գրանցել, եւ հայկական արժույթի կայուն փոխարժեքն անհրաժեշտ միջավայր են ստեղծում` Հայաստանում շահավետ եւ կանխատեսելի բիզնես կառուցելու համար:
Նախարարը նշել է երկու երկրների միջև համագործակցության կարեւորությունը նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:





























