ՈՒԵՖԱ-ն որոշել է կորոնավիրուսի պատճառով հետաձգել Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը՝ տեղափոխելով 2021 թ., հաղորդում է LʼEquipe-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է, որ մարտի 17-ին արտակարգ նիստ կանցկացնի, որի ժամանակ կորոշվի Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի, Եվրո-2020-ի ազգային առաջնությունների ճակատագիրը:

Եվրոպայի առաջնությունը պետք է կայանար հունիսին եւ հուլիսին 12 քաղաքներում, այդ թվում Սանկտ Պետերբուրգում: