Չեխիան կորոնավիրուսի պատճառով փակել է սահմանները: Իշխանություններն արգելել են Չեխիայից իր բոլոր քաղաքացիների ելքը: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Անդրեյ Բաբիշը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կիրակի կեսգիշերից մենք արգելել ենք բոլոր արտասահամանցիների մուտքը»,- ասել է նա:
Բացառություն են կազմում նրանք, ովքեր Չեխիայում մշտական կամ երկարատեւ բնակության թույլտվություն ունեն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ մարտի 13-ից կդադարեցվի Պրահայում գնացքների աշխատանքը: Դա արվել է չեխական երկաթուղային ընկերության խնդրանքով:
Չեխիայի կառավարությունը երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել: ԱՀԿ տվյալներով՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 116 դեպք: Դադարեցվել է շենգենյան եւ երկարաժամկետ վիզաների տրամադրման հայտերի ընդունումը:
Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 130 հազար դեպք: Ամենից արագը այն տարածվում է Եվրոպայում, մասնավորապես՝ Իտալիայում, Գերմանիայում եւ Ֆրանսիայում, գրում է Nation News գործակալությունը:





























