Ճապոնիայի Ֆուկուսիմա նահանգում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 35,8 կմ խորության վրա, Ֆուկուսիմա քաղաքից 74 կմ եւ վթարված «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ից ընդամենը 22 կմ հեռավորության վրա:

Հնարավոր տուժածների եւ ավերածությունների մասին չի հաղորդվում: Ցունամիի վտանգի մասին եւս չի նախազգուշացվել: