Լոս Անջելեսի բարձրագույն դատարանն ամերիկացի դերասանուհի Լինդսի Լոհանին դատապարտել է 120 օրվա ազտազրկման` պայմանական ժամկետի պայմանները երկրորդ անգամ խախտելու համար:

Լոհանը 2010թ. սեպտեմբերին խախտել էր այդ պայմանները` չանցնելով թմրանյութերի թեստը: Վճիռը կայացվել է ապրիլի 22-ին` Լոհանի մյուս գործով դատական նախնական լսումներից հետո, որով դերասանուհին մեղադրվում է  Լոս Անջելեսի խանութներից մեկից 2,5 հազար դոլար արժողությամբ ապարանջանի գողության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Բացի այդ, դատարանի վճռով Լոհանը 480 ժամ հասարակական աշխատանք պետք է կատարի: Դերասանուհու փաստաբան Շոն Հոլին հայտարարել է, որ անհապաղ կբողոքարկի դատարանի որոշումը: