Երեկ եւ այսօր հեռախոսազրույց եմ ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ եւ արձանագրել ենք, որ քանի որ մինչեւ այս պահը Արցախում, փառք Աստծո, կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել, կոչ անենք մեր քաղաքացիներին, որ Արցախից Հայաստան եւ Հայաստանից Արցախ ուղեւորվեն բացառիկ անհրաժեշտության դեպքում: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաեւ պայմանավորվենք, որ անցագրային կետերում ջերմաչափում կիրականացվի երկու կողմերից ուղեւորվող քաղաքացիներին եւ ջերմություն ունենալու պարագայում նրանց կխնդրենք վերադառնալ իրենց բնակության վայրերը»,-ասաց նա: