«ՉԻ»-ն անդրադարձել է Գրիշա Բաղյանին գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ նշանակելու վարչապետի որոշմանը` այն համարելով «ծաղրուծանակ»: «Բանն այն է, որ 2002 թվականին գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտնագության եւ անասնաբուժական պետական տեսչության պետի պաշտոնը վարած Բաղիյանը, որն ունի ոչ միայն գործից չհասկացողի համարում, այլ նաեւ  հայտնի է որպես «լիցենզիաներ վաճառող»: Այդ տեսչության ենթակայությամբ էին գործում նախարարության բոլոր «փողաբեր»  բաժինները` սննդամթերքի անվտանգության, պարենային հումքի ու անասնակերի վերահսկողության սահմանային հսկիչ 8 կետերի համակարգման բաժինները եւ այլ կառույցներ` իրենց մարզային ստորաբաժանումներով: Բավական է ասել, որ մինչ հասարակությունը եւ մամուլը անցած տարի փորձում էին պարզել, թե ում հովանու ներքո է կազմակերպվում դեպի Իրան, Թուրքիա եւ Էմիրություններ «ոչխարների արտագաղթը», եւ ամենահաճախակին շոշափվում էր Սաշիկ Սարգսյանի անունը, Գրիշան բազմապատկեց իր կարոանությունը եւ, ըստ լուրերի, հասցրեց անգամ սուպերմարկետների ցանց բացել:

Պատահական չէ, որ նախարարության ենթակայությունից տեսչության առանձնացումից հետո Բաղիյանը պայքար էր սկսել կառավարության կազմում գործող նոր ծառայության պետի պաշտոնի համար, սակայն չկարողացավ հաղթել վարչապետի թիմը ներկայացնող թեկնածուին: Նախարարության աշխատակիցների կարծիքով` Բաղիյանին վարչապետը նշանակել է փոխնախարար, նախ որպեսզի զսպի մյուս նախարարներից տարեբրվող գյուղնախարար Կարապետյանի եռանդը եւ երկրորդը` որովհետեւ վերջին շրջանում ղարաբաղցիների նշանակումները քչություն էին անում:

Բաղիյանը Ղարաբաղի Հադրութի շրջանի Տումի գյուղից է: