Մենք այսօր քննարկել ենք, թե ինչու բանկային համակարգը չի հայտարարում տոտալ վարկային արձակուրդ: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ հատուկ նիստում Արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, բանկերն ասում են, որ ասենք, ունեն 100 հաճախորդ, որոնց 85-ը բարեխիղճ են, մյուս 15-ը՝ անբարեխիղճ. «Բանկերն ասում են՝ այդ 85-ի հետ մենք կնստենք հատ-հատ կխոսենք, եւ հարցերը կլուծենք, բայց ունենք 15 անպարտաճանաչ հաճախորդ, , որոնք կապ չունի՝ հայտարարել ես վարկային արձակուրդ, թե ոչ, իրենք նույն պրոբլեմն են: Ինչու մենք բոլորին հավասարապես տանք վարկային արձակուրդ: Այն ժամանակ, երբ կորոնավիրուսը չկար, նա նորմալ չէր վճարում, հիմա ասենք՝ եղբայր, հիմա ընդհանրապես մի վճարիր: Ես այս փաստարկը արդարացված եմ համարում»,-ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, վարչապետն ասաց. «Նախ, մեր պատկերացումը հետեւյալն է, որ պտք է միջոցառումների արդյունքում պետության ֆիսկալ քաղաքականությունը չխաթարվի: Գիտակցում են արդյոք տնտեսվարողները, որ այս ֆորսմաշորային իրավիճակում ունենալ դժվարություններ իրենց ֆիսկալ պարտականությունները կատարելու առումով: Այո, գիտակցում են, եւ դրա համար մենք կքննարկենք, թե ինչով կարող ենք աջակցել իրենց»,-ասաց վարչապետը: