Ամերիկյան դերասանուհի Լինդսի Լոհանը, ում Լոս-Անջելեսի դատարանն ապրիլի 22-ին դատապարտել էր 120 օրվա բանտարկության` փորձաշրջանի պայմանների երկրորդ խախտման համար, դատավճռից մի քանի օր անց ազատ է արձակվել գրավի դիմաց, գրում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Associated Press-ը:

2010թ. սեպտեմբերին Լոհանը ձախողել է թմրանյութերի թեսթը` այդկերպ խախտելով փորձաշրջանի պայմանները: Դատավճիռը կայացվել է Լոհանի գործով մեկ այլ դատաքննության նախնական լսումներից հետո: Նրան մեղադրում են նաեւ Լոս-Անջելեսի ոսկերչական խանոթւներից մեկից ապարանջան գողանալու մեջ:

Դատավոր Ստեֆանի Սոտները Լոհանին դատապարտել է նաեւ 480 ժամվա հանրային աշխատանքների: